National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.03.2022
Խորհրդարանը սկսել է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը մարտի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է  նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Այնուհետեւ խորհրդարանը սկսել է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի  65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Գառնիկի Խաչատուրյանի թեկնածությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով Վահագն Խաչատուրյանի  կենսագրությունն ու երկարամյա աշխատանքային ուղին, նշել է, որ նա ծնվել է 1959թ., տնտեսագիտության թեկնածու է,  անկուսակցական, 1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ  պատգամավոր, իսկ մինչ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելը՝ 2021թ. օգոստոսի 4-ից զբաղեցրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Հայկ Կոնջորյանը մասնավորապես նշել է. «Վահագն Խաչատուրյանը կանգնած է Հայաստանի Հանրապետության պետականության կերտման ակունքներում: Նա իր անցած ճանապարհով եւ կենսագրությամբ  ապացուցել է, որ արժանի է զբաղեցնել Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Նա իր քաղաքական խոհեմությամբ եւ լայնախոհությամբ  միանշանակ  կարող է այս կարեւոր առաքելությունն այս պատմական  ժամանակներում մեծ պատվով եւ պատասխանատվությամբ իրագործել: Ահա այս հիմքերն են պատճառ հանդիսացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջադրել են Վահագն Խաչատուրյանի  թեկնածությունը»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատուրյանին՝ որպես Հանրապետության նախագահ»,-խոսքն ամփոփել  է խմբակցության ղեկավարը:

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում հարցի քննարկմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am